Բանկերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. թիվ 217Ն որոշման համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել ս.թ. սեպտեմբերի 13-ից:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն դրույթի վրա, որ այսուհետև ՀՀ տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը կարող են չունենալ գլխավոր հաշվապահ, եթե տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն՝ ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների ակնթարթային արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում:
Հայտնում ենք նաև, որ եթե Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բանկն ունի կադրերի ընտրության, մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր uերնդի պատրաստման, ինչպես նաև ներքին հսկողության արդյունավետ գործող համակարգեր, վերջինիս մասնաճյուղերի բարձրագույն կրթություն ունեցող ղեկավարների թեկնածուների նկատմամբ 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձի պահանջը չի տարածվում:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մարիամ Եղիազարյանին