Հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ

ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թվականի օգոստոսի 7-ի թիվ 258 Ն որոշման համաձայն գրավատնային գործունեություն իրականացնող անձինք, 2007 թվականի նոյեմբերից սկսած, հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնելու միայն էլեկտրոնային տարբերակով: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվելու են Կենտրոնական բանկ «Հաշվետվությունների ընդունման ինտերնետային համակարգով»՝ համակարգում տեղադրված պաշտպանված էլեկտրոնային ֆայլերին համապատասխան: Միայն այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները կարող են ներկայացվել մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հաշվետությունները պետք է ունենան ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հավաստագրերին համապատասխան էլեկտրոնային ստորագրություններ:

Մարտին Գալստյան
անուն, ազգանուն

Վիճակագրության վարչության պետ
իրավասու անձի պաշտոնը

Արփինե Պետրոսյան, Շուշանիկ Ջավադյան
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար, նախաձեռնողներ

Արփինե Պետրոսյան, Շուշանիկ Ջավադյան
(անհրաժեշտության դեպքում նաև շահագրգիռ)

Վիճակագրության վարչություն
ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանման մասին նշում, պարզաբանում տալու

Պետրոսյան Արփինե , Շուշանիկ Ջավադյան
իրավասություն ունեցող անձի (անձանց) ա.ա.,