Մասնաճյուղերի ղեկավարների որակավորման վերաբերյալ

Հարգելի՛պարոնայք,

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. թիվ 217Ն որոշման համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում  կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել ս.թ. սեպտեմբերի 13-ից:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն դրույթների վրա, որ այսուհետև նոր ստեղծվող մասնաճյուղերի գրանցման համար, ինչպես նաև բանկի ղեկավարի կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարների  որակավորման վկայականի առկայության պահանջը պարտադիր չէ բանկերի այն մասնաճյուղերի/ղեկավարների գրանցման դեպքում, որոնց մասով Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բավարարված են ստորև ներկայացված պահանջները.

  • բանկն ունի կադրերի ընտրության, աշխատակիցների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր uերնդի պատրաստման, ինչպես նաև մասնաճյուղերի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գնահատման գործող համակարգեր, և
  • բանկն ունի ներքին հսկողության արդյունավետ գործող համակարգ, և
  • բանկում պահպանվում են ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 16-ի թիվ 40 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում գործառնական ռիսկերի կառավարումը» նվազագույն պարտադիր պահանջները և 2001 թվականի մարտի 21-ի թիվ 81 Ն որոշմամբ հաստատված «Աբոնենտների կողմից CBANet միջբանկային համակարգչային ցանցի և էլեկտրոնային վճարումների համակարգի օգտագործման անվտանգության ապահովման և տեխնիկական վտանգների նվազեցման պարտադիր պահանջները», և
  • տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն՝ ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների ակնթարթային արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում:

Հարգանքով`       

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մարիամ
Եղիազարյանին