Կանխիկ դրամի ինկասացիայի վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. թիվ 217 Ն որոշման համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել ս.թ. սեպտեմբերի 13-ից:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն դրույթի վրա, որ այսուհետև ՀՀ տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկի մասնաճյուղերը (բացառությամբ՝ մաքսատների, մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղի) կամ բանկի տարածքային ստորաբաժանումները դրամապահոցի բացակայության պարագայում կարող են չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի՝ տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, և բանկում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին ու պատին:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան           

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մարիամ
Եղիազարյանին