ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բոլոր կազմակերպությունների ղեկավարների մասնագիտական որակավորման վկայականների, փոխանակման կետերի և արժութային դիլերների լիցենզիաների և դրանց ներդիրների հանձնման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 29-ից ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բոլոր կազմակերպությունների ղեկավարների մասնագիտական որակավորման վկայականների, ինչպես նաև փոխանակման կետերի և արժութային դիլերների լիցենզիաների և դրանց ներդիրների հանձնումը կատարվելու է ՀՀ Կենտրոնական բանկի 4-րդ մուտքում գործող (մուտքը` Դեղատան փողոցից) ՀՀ ԿԲ աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի աշխատակիցների կողմից:

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ բաժնում առկա է տեղեկատվություն ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման և դրանց ղեկավարների մասնագիտական որակավորման վերաբերյալ, որից, անհրաժեշտության դեպքում, կարելի է օգտվել:

Վկայականները կարող են ստանալ որակավորման քննություն հանձնելուց 15 օր հետո, բացի արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորում ստացած անձանցից, ովքեր վկայականները կարող են ստանալ 20 օր հետո: Վկայականները տրվելու են յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15.00-ից մինչև 17.00-ն:

Փոխանակման կետերը և արժութային դիլերները լիցենզիաները կարող են ստանալ դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց 40 օր հետո, իսկ ներդիրները` 30 օր հետո:

Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան

Շրջաբերական նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Իրավաբանական վարչություն Նարինե Շատվերյանին