ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.06.2007Թ. թիվ 180 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի և դրանց լրացման հրահանգի» վերաբերյալ

Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 12.06.2007թ. թիվ 180 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը» ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հետևաբար, վերոնշյալ նորմատիվ իրավական ակտը կգործի 2007 թվականի հոկտեմբերի 1-ից հետո: Ապահովագրական ընկերությունները 2007 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 124 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելված 8-ով սահմանված ձևերով:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան