Բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները կարգավորող կանոններում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007թ. թիվ 241Ն որոշումը, համաձայն որի մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 05.12.2006թ. թիվ 713Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ում (այսուհետ` Կանոնագիրք), պաշտոնապես հրապարակվել է 2007 թվականի սեպտեմբերի 20-ին:
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է վերանայել Բրոքերային (Դիլերային) ընկերության կողմից սահմանված Բրոքերային (Դիլերային) գործարքները կարգավորող կանոնները:
Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնել Բրոքերային (Դիլերային) ընկերության գործարքները կարգավորող փոփոխված կանոնները:
|
Հրանտ Սուվարյան |
|
անուն, ազգանուն |
|
ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչություն |
|
իրավասու անձի պաշտոնը |
ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչություն
Էլեն Զարգարյան