ՀՀ ԿԲ ներկայացվող տեղեկությունների մասին

Սույնով հայտնում ենք, որ վերահսկողական նպատակներից ելնելով՝ այսուհետ անհրաժեշտ է օրենքով սահմանված տեղեկատվությունը ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնել պատշաճ կերպով և ամբողջական: Մասնավորապես.

  1. փոխառության պայմանագրեր ներկայացնելիս` անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց մուտքը հաստատող փաստաթղթերը,
  2. ապահովագրական վկայագրեր կամ պայմանագրեր ներկայացնելիս՝ անհրաժեշտ է ներկայացնել ապահովագրավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը,
  3. փոխառությունների մարման դեպքում (այդ թվում՝ վաղաժամկետ)՝ անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով վճարումը հաստատող փաստաթղթերը:

Այսուհետև վերը նշված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ:

Ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ՝ Արտավազդ Սարգսյան

Շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար կարող եք դիմել
Վարկային
կազմակերպությունների ու գրավատների վերահսկության բաժին
Անահիտ
Ֆանդունցին