Հաշվապահական ձևակերպումների վերաբերյալ

Հայտնում ենք Ձեզ, որ ոչ ռեզիդենտ վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարները հաշվառվում են ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 3121 տողով:

Անկախ այն հանգամանաքից, որ վերոնշյալ ապահովագրավճարների փոխանցումը ոչ ռեզիդենտ վերաապահովագրողին կատարվում է ապահովագրական բրոքերի միջոցով թե առանց նրա, այնուամենայնիվ վերաապահովագրավճարների վերջնական ստացողը ոչ ռեզիդենտ վերաապահովագրողն է: Հետևաբար վերջիններիս փոխանցվելիք ապահովագրավճարների հաշվապահական ձևակերպումը պետք է կատարվի համապատասխան՝ 3121 տողով:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե
Հովհաննիսյան