Գործառնական վարձակալությամբ ստացված ակտիվների հաշվառման վերաբերյալ

Հաշվի առնելով ապահովագրական ընկերություններից ստացված հարցադրումները հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 544 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 802 ենթաբաժնում հաշվառվում են ընկերությունների կողմից գործառնական վարձակալությամբ ստացված ակտիվները իրական արժեքով:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի ժ/պ՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Վահե Հովսեփյան