Վարկային կազմակերպությունների կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
Հաշվի առնելով վարկային կազմակերպությունների կողմից բարձրացված հարցադրումները, հայտնում ենք հետևյալը.
Այսուհետ, վարկային կազմակերպությունների հրապարակվող Ֆինանսական արդյունքների մասին (ձև 6) 1-ին եռամսյակի համար կազմվող միջանկյալ հաշվետվությունում «Հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը» և «նախորդ տարվա սկզբից մինչև նախորդ տարվա նույն ժամանակաշրջանը» սյունակները չեն լրացվում և չեն հրապարակվում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Սույն շրջաբերական գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության
Բանկային մեթոդաբանության բաժնի բանկային մեթոդաբան Գայանե Բարիկյանին