Արժեթղթերի հաշվառման վերաբերյալ սեմինար-քննարկում կազմակերպելու վերաբերյալ
Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունիսի 28-ին ժամը 11:00-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվելու է սեմինար-քննարկում՝ նվիրված արժեթղթերի հաշվառման խնդիրներին:
Խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 26-ը ներկայացնել սեմինարին մասնակցելու թեկնածություններ՝ լրացնելով կից ներկայացված հարցաթերթիկը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Սույն շրջաբերական գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության
Բանկային մեթոդաբանության բաժնի բանկային մեթոդաբան Գայանե Բարիկյանին