ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտացված անձանց մասնագիտացված անձանց հաշվետվությունների լրացման վերաբերյալ
Մասնագիտացված անձանց մոտ առաջացել են մի շարք խնդիրներ՝ կապված ընթացիկ հաշվետվությունների որոշ ձևերի լրացման հետ: Այս առնչությամբ հայտնում ենք հետևյալը.
- Մասնագիտացված անձանց հաշվետվությունների 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ ձևի «Գործարքը նույնականացնող համարը» սյունակում արտացոլվում է գործարքի կնքման համար հիմք հանդիսացած հիմնական պայմանագրի տարբերակիչ համարը կամ պայմանագրի ներքին հաշվառման համարը: Մասնավորապես, եթե հիմնական պայմանագրի կնքումից հետո կնքվում է լրացուցիչ համաձայնագիր կամ այնպիսի նոր պայմանագիր, որն ընդամենը ենթադրում է տվյալ ռեպո գործարքի պայմանների փոփոխություն (օրինակ՝ ժամկետի երկարաձգում), ապա այս սյունակում արտացոլվում է հիմնական պայմանագրի տարբերակիչ համարը կամ պայմանագրի ներքին հաշվառման համարը: Ընդ որում «գործարքի կնքման ամսաթիվ» դաշտում այս պարագայում լրացվում է փոփոխության (լրացման) կատարման (ուժի մեջ մտնելու) ամսաթիվը, իսկ «գործարքի ժամկետը (օր)» դաշտում՝ փոփոխության կատարման (ուժի մեջ մտնելու) օրվանից մինչև գործարքի ավարտը մնացած օրերի թիվը:
- Մասնագիտացված անձանց հաշվետվությունների 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ ձևի «Տոկոսադրույքը» սյունակում լրացվում է պայմանագրում նշված տարեկան տոկոսադրույքը:
- Մասնագիտացված անձանց հաշվետվությունների 66.4-1ԲԳ/ԴԳ ձևում ռեպո և հակադարձ ռեպո գործարքների մասով պետք է արտացոլել միայն հետևյալ տեղեկատվությունը՝
1) հիմնական պայմանագրերի գործարքները.
2) գործարքների երկարաձգումները.
3) եթե մեծացել է նախկինում կնքված գործարքի առարկա արժեթղթերի ծավալը, ապա ցույց է տրվում միայն այդ ավելացված մասը: - Հավատարմագրային կառավարման գործունեության շրջանակներում կնքված ռեպո գործարքները չեն արտացոլվում 66.4-1ԲԳ/ԴԳ ձևում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Զառա Ալեքսանյան