ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին կանոնակարգերի վերաբերյալ
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Կանոնակարգ 30-ի, 31-ի, 32-ի որոշ կետերի հստակեցումներ.
- Համաձայն Կանոնակարգ 30-ի՝ Ն2 նորմատիվի հաշվարկի համար վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկված ապահովագրական պայմանագրերի գծով ձևավորված կրեդիտորական պարտավորությունների մեծությունը (Կանոնակարգ 30-ի 26 կետի «գ» ենթակետ) վերաբերում է ապահովագրական հատուցումներին:
- Համաձայն Կանոնակարգ 30-ի՝ հատուցումների մեթոդով հաշվարկվող վճարունակության պահանջվող սահմանաչափի հաշվարկում հաշվետու ամսվան նախորդող երեսունվեցերորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների և տեղի ունեցած, սակայն ապահովագրական ընկերությանը դեռևս չներկայացված պահանջների պահուստների համար կարող են վերցվել անցյալում եռամսյակային (որում ընդգրկվում է տվյալ ամիսը) հաշվետվություններում ներկայացված մեծությունները:
- Կանոնակարգ 32-ի 3-րդ հաշվետվության 10-րդ աղյուսակում անհրաժեշտ է լրացնել ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունները մեկ սուբյեկտի և բոլոր սուբյեկտների գծով: Աղյուսակում ակտիվների (կանխիկ դրամ դրամարկղում, ՀՀ պետական արժեթղթեր, ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթեր և բոլոր սուբյեկտներով ակտիվներ) մեծությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընկերության ապահովագրական պահուստների մեծությունը:
- Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 03.28.06թ. թիվ 124Ն որոշման ապահովագրական ընկերությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները («Հաշվապահական հաշվեկշիռ» Ձև 1, «Ֆինանսական արդյունքների մասին» հաշվետվություն Ձև 2, «Սեփական կապիտալում փոփոխությունների մասին» հաշվետվություն Ձև 3, «Դրամական միջոցների հոսքերի մասին» հաշվետվություն Ձև 4, ֆինանսական հաշվետվությունների կից ծանոթագրություններ Ձև 5) ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնել թղթային և էլեկտրոնային տարբերակով՝ եռամսյակային կտրվածքով:
- Կանոնակարգ 32-ի հաշվետվություններում ապահովագրական պահուստներում պահանջվող վերաապահովագրողի բաժիններում արտացոլվում է հուսալի վերաապահովագրողի բաժինը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան