Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության հիմնական ուղղությունների վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 2-ից ուժի մեջ է մտել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 05.12.2006թ. թիվ 713Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը (այսուհետ` Կանոնագիրք) նոր խմբագրությամբ, որը պաշտոնապես հրապարակվել է ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 2007թ. մարտի 23-ի N 9.1 տեղեկագրում:

Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջանում վերանայել մասնագիտացված գործունեության կանոնները, մասնավորապես, ներքին վերահսկողության կանոնները` վերահսկողության հիմնական ուղղությունների մասով, համապատասխանեցնելով դրանք Կանոնագրքի պահանջներին:

Միաժամանակ հայտնում ենք, որ կանոնների նոր տարբերակները հնարավորինս սեղմ ժամկետներում ենթակա են ներկայացման ՀՀ Կենտրոնական բանկ:

Խաչիկ Խաչատրյան

անուն, ազգանուն

ստորագրություն

ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչության պետ

իրավասու անձի պաշտոնը

ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչություն
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար

նախաձեռնող (անհրաժեշտության դեպքում նաև` շահագրգիռ)
ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանման մասին նշում

Խաչիկ Խաչատրյան
պարզաբանում տալու իրավասություն ունեցող անձի (անձանց) անունը, ազգանունը,