Վերաապահովագրողի վարկանշման մասին տեղեկությունների տրամադրման վերաբերյալ
Համաձայն «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապահովագրողները պարտավոր են ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրության դեպքում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, լիազորված պետական կառավարման մարմին հայտնել տեղեկատվություն այն վերաապահովագրողների մասին, որոնց հետ տվյալ եռամսյակի ընթացքում ապահովագրողները կնքել են վերաապահովագրության պայմանագրեր:
Տեղեկացնում ենք նաև, որ հուսալի համարվող վերաապահովագրողի մասին տեղեկատվությունը պետք է ներառի այդ վերաապահովագրողի վարկանիշը շնորհող վարկանշող կազմակերպության կողմից տրված որևէ վկայություն (տեղեկանք, ինտերնետային կայքից տպված հավաստում և այլն):
Բացի այդ Ձեզ անհրաժեշտ է ապահովագրական բրոքերի միջոցով ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրերի հիման վրա վերաապահովագրվող ռիսկերի գծով ապահովագրական պահուստներից հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցումը կատարել միայն ապահովագրական միջնորդի (կամ հուսալի վերաապահովագրողի) կողմից պաշտոնական հավաստումը (սլիփ, քովերնոթ և այլն) բնօրինակով, ֆաքսի միջոցով կամ տեղեկատվության տրամադրման այլ վստահության արժանի աղբյուրներով ստանալուց հետո:
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
Շրջաբերական նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Վաղինակ Եղիազարյանին