Բանկերի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու, ավանդներ ընդունելու և վարկ տրամադրելու դեպքերում հաճախորդների կողմից գումարի ստացումն (ներդրումն) արտարժույթով նախընտրելու դեպքերի վերաբերյալ
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 20.04.07թ-ի թիվ 15.2-19/00228 շրջաբերական նամակով ՀՀ տարածքում գործող բանկերին առաջարկվել է մեխանիզմ՝ հայկական դրամի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների նպատակով, համաձայն որի հաճախորդի հետ գործարք կնքելիս նրա ստորագրմանն է ներկայացվում համապատասխան փաստաթուղթ, որով հաճախորդը հավաստում է, որ՝
- գիտակցում է, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետևանքով ինքն է կրում դրանից առաջացող հնարավոր անբարենպաստ հետևանքները.
- իրեն փոխանցված գումարը, տրամադրվող վարկը, ավանդ ներդնելու դեպքում ներդրվող գումարը նախընտրում է ստանալ/ներդնել արտարժույթով:
Կարևորելով հիշյալ խնդիրը՝ առաջարկում ենք հետևողական լինել դրա կատարմանը և տեղեկացնում ենք Ձեզ, որ Ֆինանսական վերահսկողության վարչությունը վերլուծություն կատարելու նպատակով առաջիկայում պլանավորում է իրականացնել ուսումնասիրություններ առևտրային բանկերում:
Շնորհակալություն համագործակցության համար:
Կենտրոնական բանկի նախագահ՝ Տիգրան Սարգսյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության
Բանկերի վերահսկողության առաջին բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանին: