Մասնագիտացված անձանց վերահսկող ծառայության անդամների նկատմամբ սահմանված պահանջների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 06.02.2007թ.թիվ 32Ն որոշման մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 05.12.2006թ. թիվ 713Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ում (այսուհետ` Կանոնագիրք):
Մասնավորապես որոշվել է Կանոնագրքի 68.6 կետից հետո ավելացնել 68.7 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«68.7. Վերահսկող ծառայության անդամները չեն կարող լինել.
68.7.1. տվյալ մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից.
68.7.2. այլ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի սեփականատեր, տնօրենների խորհրդի (նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամ, գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից:»
Պարզաբանման նպատակով հայտնում ենք, որ մասնագիտացված անձի վերահսկող ծառայության անդամները իրավունք չեն ունենա զբաղեցնել նույն մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավարի, անդամի կամ այլ աշխատակցի պաշտոն: Մասնագիտացված անձի վերահսկող ծառայության անդամները չեն կարող լինել այլ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի սեփականատեր, տնօրենների խորհրդի (նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամ, գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից, այդ թվում` նաև վերահսկիչ ծառայության անդամ:
Ելնելով վերոգրյալից, նման խնդրի առկայության դեպքում, ՀՀ Կենտրոնական բանկը առաջարկում է սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված պահանջի կատարումն ապահովելու ուղղությամբ:
|
Խաչիկ Խաչատրյան |
|
անուն, ազգանուն |
|
ստորագրություն |
|
ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչության պետ |
|
իրավասու անձի պաշտոնը |
ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչություն
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար
նախաձեռնող (անհրաժեշտության դեպքում նաև՝ շահագրգիռ)
ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանման մասին նշում
Խաչիկ Խաչատրյան,
պարզաբանում տալու իրավասություն ունեցող անձի (անձանց) անունը, ազգանունը,