ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին կանոնակարգ 32-ի վերաբերյալ
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 716 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» Կանոնակարգ 32-ի որոշ կետերի հստակեցումներ.
- Վերոնշյալ կանոնակարգի հաշվետվությունների այն վանդակները (բջիջները), որոնցում նշվող ցուցանիշները չեն վերաբերում տվյալ ապահովագրական ընկերությանը, չեն լրացվում: Մասնավորապես, համաձայն թիվ 16 հաշվետվության 6-րդ աղյուսակի ապահովագրական ընկերությունը պետք է լրացնի իր գործունեության վերջին 15 տարիներին վերաբերող որոշակի ցուցանիշներ: Եթե ընկերությունը գործունեություն է իրականացրել 10 տարի, ապա 11-15 տարիների ցուցանիշները չեն լրացվում՝ վանդակները դատարկ են թողնվում: Միաժամանակ նշենք, որ եթե 10 տարիների ընթացքում եղել է որոշակի տարի (տարիներ), երբ տվյալ ցուցանիշը հավասար է եղել 0-ի, ապա համապատասխան վանդակում պետք է լրացվի 0:
- Կանոնակարգ 32-ի թիվ 17 հաշվետվությունում արտացոլվում են ապահովագրական ընկերության կողմից կիրառված տարեկան սակագները:
- Կանոնակարգ 32-ի թիվ 15 հաշվետվության 1.1, 3.1, 4.1 աղյուսակներում ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր պայմանագրի գծով առանձին, հետևաբար այդ ձևերում ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրված ավելացնել տողեր ըստ անհրաժեշտության, սակայն բացառապես ստորև նշված օրինակով նկարագրված տրամաբանությամբ.
Օրինակ՝ 15-րդ հաշվետվության 1.1 աղյուսակի 1.1 «Դժբախտ պատահարներից ապահովագրություն» տեսակի գծով երկուսից ավելի պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլելու համար անհրաժեշտ է մկնիկը դնել 1.2 «Առողջության ապահովագրություն» տողից անմիջապես վերև գտնվող տողի վրա և ավելացնել անհրաժեշտ քանակությամբ տողեր:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան