Արժեթղթերի հաշվառման վերաբերյալ սեմինար-քննարկում կազմակերպելու վերաբերյալ
Ընդունելով ՀՀ առևտրային բանկերի առաջարկությունները՝ արժեթղթերի հաշվառման հստակեցման վերաբերյալ, ՀՀ Կենտրոնական բանկը սույն թվականի հունիսի ___ին ժամը ___ հրավաիրում է Ձեզ մասնակցելու «Արժեթղթերի հաշվառման վերաբերյալ» սեմինար-քննարկմանը:
Մասնակիցներին ենք ներկայացնում արժութային սվոպ գործարքների հաշվապահական հաշվառման կարգը.
Արժութային սվոպ գործարքի համաձայն կողմերը ժամանակավորապես փոխանակում են երկու տարբեր արժույթներ, որոշ ժամանակ անց նշված արժույթները միևնույն ծավալներով հետ փոխանակելու և այդ արժույթների դիմաց պայմանագրով սահմանված սվոպ տոկոսադրույքին համապատասխան զուտ գումար վճարելու կամ ստանալու պայմանով:
Սվոպ պայմանագրով սահմանվում են՝
- սփոթ կատարման ամսաթիվը, որը սվոպ գործարքում սփոթ գործարքի կատարման ամսաթիվն է,
- ֆորվարդ կատարման ամսաթիվը, որը սվոպ գործարքում ֆորվարդ գործարքի կատարման ամսաթիվն է,
- սփոթ փոխարժեքը, որը սվոպ գործարքում սփոթ կատարման ամսաթվին արժույթները փոխանակելու փոխարժեքն է,
- սվոպ տոկոսադրույքը, որը արժութային սվոպ պայմանագրով սահմանված տոկոսադրույքն է,
- գործարքի ծավալը, որը արժութային սվոպ պայմանագրի հիմքում ընկած փոխանակման ենթակա արժույթների միավորների թիվն է:
Արժութային սվոպ գործարքի արտացոլման համար կտրվեն հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
I.Արժութային սվոպ գործարքի արդյունքներով զուտ վճարումների ստացողը (սվոպ տոկոսադրույքի դրական լինելու դեպքում).
1.Սփոթ կատարման ամսաթվին.
ա) տրամադրված արժույթն արտացոլելու համար՝ սվոպով փոխանցված արժույթի ծավալի չափով.
Դտ – 144; 145 «Արժութային սվոպ» բաժնի համապատասխան հաշիվ
Կտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
բ) ստացված արժույթի վերադարձի պարտավորությունը գրանցելու համար՝ սվոպով ստացված արժույթի ծավալի չափով.
Դտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
Կտ – 367 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով» բաժնի համապատասխան հաշիվ
2.Սփոթ կատարման ամսաթվի օրվանից սկսած, յուրաքանչյուր օր, մինչև գործարքի ֆորվարդ կատարման ամսաթիվը.
ա) տրամադրված միջոցների դիմաց նախատեսված ստացվելիք տոկոսների հաշվեգրումն արտացոլելու համար.
Դտ – 144; 145 «Արժութային սվոպի» բաժնի ստացվելիք տոկոսների համապատասխան հաշիվ
Կտ – 600 «Տոկոսային եկամուտներ արժութային սվոպից» բաժնի համապատասխան հաշիվ
բ) արժութային սվոպի գծով արտարժույթով արտահայտված ակտիվը և պարտավորությունը վերագնահատվում է Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում տվյալ արտարժույթների գծով ձևավորված միջին փոխարժեքների յուրաքանչյուր փոփոխության դեպքում:
3.Արժութային սվոպ պայմանագրով սահմանված ֆորվարդ կատարման ամսաթվին
ա) տրամադրված արժույթը հետ ստանալիս.
Դտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
Կտ – 144; 145 «Արժութային սվոպ» բաժնի համապատասխան հաշիվ
բ) ստացված արժույթը հետ վերադարձնելիս.
Դտ – 367 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով» բաժնի համապատասխան հաշիվ
Կտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
գ) հաշվեգրված տոկոսները ստանալիս՝
Դտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
Կտ – 144; 145 «Արժութային սվոպի» բաժնի ստացվելիք տոկոսների համապատասխան հաշիվ
II.Արժութային սվոպ գործարքի արդյունքներով զուտ վճարումների կատարողը (սվոպ տոկոսադրույքի բացասական լինելու դեպքում).
1.Սփոթ կատարման ամսաթվին.
ա) ստացված արժույթն արտացոլելու համար՝ ստացված արժույթի ծավալի չափով.
Դտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
Կտ – 328 «Արժութային սվոպ» բաժնի համապատասխան հաշիվ
բ) տրամադրված արժույթն արտացոլելու համար՝ տրամադրված արժույթի ծավալի չափով.
Դտ – 180 «Արժութային սվոպով վաճառված արժույթ» բաժնի համապատասխան հաշիվ
Կտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
2.Սփոթ կատարման ամսաթվի օրվանից սկսած, յուրաքանչյուր օր, մինչև գործարքի ֆորվարդ կատարման ամսաթիվը
ա) ստացված միջոցների դիմաց նախատեսված վճարվելիք տոկոսների հաշվեգրումն արտացոլելու համար.
Դտ – 710 «Տոկոսային ծախսեր արժութային սվոպից» բաժնի համապատասխան հաշիվ
Կտ – 328 «Արժութային սվոպի դիմաց վճարվելիք տոկոսներ» բաժնի համապատասխան հաշիվ
բ) արժութային սվոպի գծով արտարժույթով արտահայտված ակտիվը և պարտավորությունը վերագնահատվում է Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում տվյալ ատարժույթների գծով իձևավորված միջին փոխարժեքների յուրաքանչյուր փոփոխության դեպքում:
3.Արժութային սվոպ պայմանագրով սահմանված ֆորվարդ կատարման ամսաթվին
ա) ստացված արժույթը հետ վերադարձնելիս.
Դտ – 328 «Արժութային սվոպ» բաժնի համապատասխան հաշիվ
Կտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
բ) տրամադրված արժույթը հետ ստանալիս.
Դտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ
Կտ – 180 «Արժութային սվոպով վաճառված արժույթ» բաժնի համապատասխան հաշիվ
գ) հաշվեգրված տոկոսները վճարելիս.
Դտ – 328 «Արժութային սվոպի դիմաց վճարվելիք տոկոսներ» բաժնի համապատասխան հաշիվ
Կտ – 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ Կենտրոնական բանկում» բաժնի համապատասխան հաշիվ կամ հաճախորդի տվյալ բանկում գտնվող համապատասխան հաշիվ:
Արտարժութային սվոպ պայմանագրով կարող է նախատեսվել նաև տարբեր արժույթներով արտահայտված ակտիվների փոխանակում` հետագայում այլ փոխարժեքով հակադարձման պայմանով:
Կատարման տարբեր ժամկետներում, տարբեր փոխարժեքներով կնքված այդպիսի արտարժութային սվոպ պայմանագիրը պետք է հաշվառել որպես ածանցյալ գործիք:
Ստորև բերվում են արտարժութային սվոպ ածանցյալ գործիքների հաշվապահական ձևակերպումները.
ա) Արտարժույթը փոխանակելիս գործարքը ձևակերպվում է որպես արտարժույթի առքուվաճառք, իսկ պայմանագրով նախատեսված սփոթ փոխարժեքի և սփոթ կատարման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ հայտարարած հաշվարկային փոխարժեքի միջև եղած տարբերությունը ձևակերպվում է արտարժույթի առքուվաճառքից եկամուտ կամ ծախս:
բ) Սփոթ կատարման ամսաթվից մինչև ֆորվարդ կատարման ամսաթիվը ընկած ժամանակահատվածում արտարժութային սվոպ պայմանագիրը, որպես ածանցյալ գործիք, հաշվառվում է ֆորվարդ ածանցյալ գործիքի հաշվառման տրամաբանությամբ՝ իրական արժեքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սույն շրջաբերական գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության բաժնի բանկային մեթոդաբան Գայանե Բարիկյանին