Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելիս հաճախորդների կողմից գումարի ստացումն արտարժույթով նախընտրելու դեպքերի վերաբերյալ

Հարգելի’ պարոնայք,

Ինչպես Ձեզ հայտնի է, համաձայն «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավումը» Կանոնակարգ 16-ի, արտարժույթվ միջոցների փոխանցումներ իրականացնելիս դրամական (փողային) փոխանցում իրականցնող կազմակերպությունը փոխանցվող գումարը հաճախորդից ընդունում է կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ հաճախորդի ցանկության դեպքում, փոխանցվող գումարը կարող է ընդունվել (վճարվել) նաև Հայաստանի Հանրապետության դրամով՝ կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով:

Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունը չի կարող պարտադրել հաճախորդին վճարումը կատարել կամ ընդունել Հայաստանի Հանրապետության դրամով, եթե փոխանցումը կատարվում է արտարժույթով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկվում են համալիր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել վստահությունը հայկական դրամի նկատմամբ, որի հետևանքով հայկական դրամը կդառնա կանխիկ վճարումների իրականացման հիմնական միջոցը, առաջարկում ենք դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելիս կիրառել նաև հետևյալ մեխանիզմը.

Այն դեպքում, երբ հաճախորդը նախընտրում է գումարը ստանալ արտարժույթով, ապա դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության կողմից հաճախորդի ստորագրմանը պետք է ներկայացվի համապատասխան փաստաթուղթ, որի ձևը կից ներկայացնում ենք և որով հաճախորդը կհավաստի, որ ինքը նախընտրում է իրեն փոխանցվող գումարը ստանալ արտարժույթով:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Ձեզ հաճախորդների հետ հարաբերություններում կիրառել կից ներկայացվող ձևը, հետագայում արտարժույթով գումարի ստացումը նախընտրելու դեպքերի վերաբերյալ վերլուծություն կատարելու նպատակով:

Հարգանքով՝ Արթուր Ջավադյան 

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Հայաստանի 
Հանրապետության Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման 2-րդ բաժնի պետ Վազգեն Մնացականյանին