«Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» վերաբերյալ

Հաշվի առնելով ապահովագրական ընկերություններից ստացված հարցադրումները հայտնում ենք, որ ՀՀ ԿԲ խորհրդի 2006թ. սեպտեմբերի 12-ի թիվ 544 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» 7-րդ դասի 751 հաշվը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կարող է ունենալ ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային մնացորդ: Հաշվի դեբետում արտացոլվում է ընթացիկ և հետա­ձգված հարկի գծով ծախսը, դուրս գրումը ֆինանսական արդյունքին, իսկ կրեդիտում՝ հետաձգված հարկի գծով փոխհատուցումը, դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Վահե Հովսեփյան