Հաշվետվությունները էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվող հաշվետվությունները կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար ապահովագրական գործունեություն իրականացնողներին հնարավորություն է ընձեռվում հաշվետվությունները ներկայացնել  էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու համար հաշվետու անձի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև կնքվում է համաձայնագիր, համաձայն որի հաշվետու անձին տրվում է հավաստագիր:

Խնդրում ենք Ձեզ մինչև սույն թվականի ապրիլի 1-ը էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանմանը:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան