Ապահովագրական սակագների արտացոլումը թիվ 124 Ն որոշման ձև 8 հաշվետվությունում
Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 124 Ն որոշման հավելված 8-ով սահմանված ապահովագրական սակագների վերաբերյալ Ձև 8 հաշվետվությունում պետք է արտացոլվեն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրության տվյալ տեսակով կնքած ապահովագրության պայմանագրերի (այդ թվում՝ մեկ տարուց քիչ և մեկ տարուց ավել գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերի) համաձայն ապահովագրական ընկերության կողմից կիրառված տարեկան նվազագույն և առավելագույն սակագները:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան