ՀՀ ԿԲ Խորհրդի 06.02.2007թ. թիվ 34 Ն որոշման մասին

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ ԿԲ խորհրդի 06.02.2007թ. թիվ 34Ն որոշումը ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից, համաձայն որի այլ դրույթերի հետ մեկտեղ Կանոնակարգ 2-ից հանվում են արտարժութային տնօրինման նորմատիվները, ինչպես նաև նվազեցվում է ընթացիկ իրացվելության նորմատիվի սահմանաչափը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ բանկերը պետք է շարունակեն ԿԲ ներկայացնեն Կանոնակարգ 3-ով սահմանված Ձև թիվ 7-րդ հաշվետվությունը գործող կարգի համաձայն՝ մինչև Կանոնակարգ 3-ում համապատասխան փոփոխությունների իրականացումը:

Կից ՀՀ ԿԲ խորհրդի 06.02.2007թ. թիվ 34 Ն որոշումը:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Կարեն Ղահրամանյան