Ապահովագրության վկայագրերի արտացոլումը ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում
Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 663 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» Կանոնակարգ 30-ը, 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 664 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» Կանոնակարգ 31-ը, 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 716 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» Կանոնակարգ 32-ը ուժի մեջ են մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
Հետևաբար, ապահովագրական ընկերությունները 2007 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ պետք է ներկայացնեն գործող օրենսդրությամբ սահմանված ձևերով: Իսկ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերը կգործեն 2007 թվականի ապրիլի 1-ից հետո:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան