Կանոնակարգ 1-ի 91-րդ կետով նախատեսված փոփոխությունների ներկայացման վերաբերյալ

12/04/2005 ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 91-րդ կետով նախատեսված փոփոխությունների ներկայացման վերաբերյալ:

Համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի  91-րդ կետի, եթե լիցենզավորման տարբեր փուլերում  կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով և կանոնակարգի 3, 4, 7, 8, 11, 17-1 և 17-2 ենթահավելվածներով ներկայացված տեղեկատվությունը փոխվել է, բանկը պարտավոր է մեկ շաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ վերաներկայացնել փոփոխման ենթակա փաստաթուղթը: Բացի այդ, նշված ենթահավելվածները, ինչպես նաև 19-1, 19-2, 20 ենթահավելվածները լրացնող իրավաբանական և/կամ  ֆիզիկական անձը համաձայնություն է տալիս հավելվածներում առկա տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում  դրանց մասին տեղեկացնել ՀՀ Կենտրոնական բանկին:

Սակայն բազմաթիվ դեպքերում նշված փոփոխությունների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկ տեղեկություններ չեն ներկայացվում:

Սույնով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին առաջարկում ենք պատշաճ հսկողության տակ վերցնել բանկի ղեկավարների և նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, թարմացման, պահպանման և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացման գործառույթները: Նշված անձանց վերաբերյալ համապատասխան փոփոխությունների մասին ՀՀ Կենտրոնական բանկին ժամանակին և պատշաճ կերպով չհայտնելը օրենսդրության խախտում է և կարող է հիմք հանդիսանալ բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արթուր Ջավադյան

Շրջաբերական նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Էդգար
Սարգսյանին