Կանոնակարգ 13-ի 69-րդ կետով նախատեսված փոփոխությունների ներկայացման վերաբերյալ

23/12/2005 ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 578 Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալը, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ի 69-րդ կետով նախատեսված փոփոխությունների ներկայացման  վերաբերյալ:

Համաձայն «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալը, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ի 69-րդ կետի,  եթե գրանցման և լիցենզավորման փուլում կանոնակարգով պահանջվող փաստա­թղթերով և կանոնակարգի 2, 3-1, 3-2, 8 և 9 հավելվածներով ներկայացված տեղեկատվությունը փոխվել է, վարկային կազմակերպությունը պարտավոր է մեկ շաբաթյա ժամկետում ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնել փոփոխված փաստաթղթերը: Բացի այդ, նշված հավելվածները լրացնող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձը համաձայնություն է տալիս հավելվածներում առկա տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում դրանց մասին տեղեկացնել ՀՀ Կենտրոնական բանկին:

Սակայն բազմաթիվ դեպքերում նշված փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկ տեղեկություններ չեն ներկայացվում:

Սույնով ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին առաջարկում ենք պատշաճ հսկողության տակ վերցնել վարկային կազմակերպության ղեկավարների և նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, թարմացման, պահպանման և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացման գործառույթները: Նշված անձանց վերաբերյալ համապատասխան փոփոխությունների մասին ՀՀ Կենտրոնական բանկին ժամանակին և պատշաճ կերպով չհայտնելը օրենսդրության խախտում է և կարող է հիմք հանդիսանալ վարկային կազմակերպության նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արթուր Ջավադյան

Շրջաբերական նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Ֆինանսական
վերահսկողության վարչություն
Էդգար
Սարգսյանին