Կանոնակարգ 32-ի վերաբերյալ
Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 716 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» կանոնակարգ 32-ի այն աղյուսակների տողերը, որոնք պարունակում են ոչ կյանքի ապահովագրության ստորև թվարկված տեսակները, անհրաժեշտ չէ լրացնել.
«1.19 Դժբախտ դեպքերից և առողջության ապահովագրություն
1.20 Ավտոմեքենաների ապահովագրություն
1.21 Ծովային և տրանսպորտային ապահովագրություն
1.22 Ավիացիոն ապահովագրություն
1.23 Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն,
1.24 Պատասխանատվության ապահովագրություն,
1.25 Վարկի ապահովագրություն և երաշխիքի տրամադրում
1.26 Գույքային և դժբախտ պատահարներից ապահովագրություն»:
Խառը ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է ապահովագրության այն տեսակի ներքո, որին պատկանում է խառը ապահովագրության պայմանագրի հիմնական ապահովագրական ռիսկը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան