«Բանկերի և բանկային գործունեության մասին» հհ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պատք է նախատեսի նաև իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, ինչը ենթադրում է արտաքին աուդիտորների կողմից նշված հաշվետվությունների ընտրանքային ստուգում, այդ հաշվետվությունների կազմման և վավերացման գործընթացների, ինչպես նաև բանկի ղեկավարների կողմից այդ գործընթացների նկատմամբ կիրառվող հսկողության եղանակների ուսումնասիրում և գնահատում:
Օրենքով արտաքին աուդիտորների վրա դրված նոր պարտականությունների իրականացման սկզբունքների միասնականությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կմշակի և արտաքին աուդիտորներին կներկայացնի բանկերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության գնահատման Կենտրոնական բանկի կողմից ընդունելի սկզբունքները (մեթոդաբանությունը):
Մինչ այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկերում արդեն սկսվել են 2006թ. ֆինանսական տարվա աուդիտորական աշխատանքները, օրենքի նշված դրույթն ապահովելու համար բանկերը կարող են սահմանափակվել անկախ աուդիտորների կողմից 2006թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների արժանահավաըության ստուգմամբ:
Հարգանքով՝ Տիգրան Սարգսյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Գայանե Բարիկյանին