«Սեփական կապիտալում փոփոխությունների մասին» (ձև N 3) և «Դրամական հոսքերի մասին» (ձև N 4) հաշվետվությունների լրացման վերաբերյալ

ՀՀ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից «Սեփական կապիտալում փոփոխությունների մասին» (այսուհետ՝ Ձև N 3) և «Դրամական հոսքերի մասին» (այսուհետ՝ Ձև N 4) հաշվետվությունների լրացման միասնական մոտեցում ապահովելու նպատակով հայտնում ենք, որ համաձայն «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34-ի 20-րդ կետի գ) և դ) ենթակետերի՝ միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու դեպքում Ձև N 3 և Ձև N 4 հաշվետվություններում ներառվող տեղեկությունները պետք է բացահայտվեն ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական), և անմիջապես նախորդող ֆինան­սա­կան տարվա համեմատական հաշվետվությունը՝ համադրելի միջանկյալ ժամանակաշրջանի (տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը) համար:

Այսինքն՝ միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմելիս Ձև N 3 և Ձև N 4 հաշվետվությունների հաշվետու տարի (ժամանակաշրջան) կամ հաշվետու ժամանակաշրջան բաժիններում լրացվող տեղեկությունները պետք է բացահայտվեն ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական կարգով), իսկ նախորդ տարի (ժամանակաշրջան) կամ նախորդ ժամանակաշրջան բաժիններում լրացվող տեղեկությունները՝ նախորդող ֆինան­սա­կան տարվա համադրելի միջանկյալ ժամանակաշրջանի (տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական կարգով):

Օրինակ՝ եթե կազմակերպությունը պետք է կազմի 2007թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, ապա Ձև N 3 և Ձև N 4 հաշվետվությունների հաշվետու տարի (ժամանակաշրջան) կամ հաշվետու ժամանակաշրջան բաժիններում անհրաժեշտ է լրացնել 2007թ. հունվարի 1-ից մինչև 2007թ. հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի համապատասխան տեղեկությունները (աճողական կարգով), իսկ նախորդ տարի (ժամանակաշրջան) կամ նախորդ ժամանակաշրջան բաժիններում՝ 2006թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի համապատասխան տեղեկությունները (աճողական կարգով):

Տիգրան Սարգսյան

անուն, ազգանուն

ստորագրություն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

իրավասու անձի պաշտոնը

ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչություն
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար
նախաձեռնող (անհրաժեշտության դեպքում նաև` շահագրգիռ)
ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանման մասին նշում

Խաչիկ Խաչատրյան
պարզաբանում տալու իրավասություն ունեցող անձի (անձանց) անունը, ազգանունը,