Քամելս-ի գնահատականի կիրառության շրջանակների վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ցանկանում է Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ՔԱՄԵԼՍ-ի գնահատականի կիրառության խնդրի վրա:
ՔԱՄԵԼՍ-ի արդյունքները չեն հանդիսանում բանկերի որակական գնահատական, այն վերահսկողական գործիք է և հանդիսանում է Կենտրոնական բանկին պատկանող ծառայողական տեղեկատվություն, որով գնահատվում են բանկերի ռիսկայնության մակարդակը: Մասնավորապես, բանկի նկատմամբ անվճարունակության վարույթ կարող է սկսվել, եթե բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից («Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 2, 1-ին մաս, «գ» կետ): Իսկ բանկերի որակական գնահատականի տրամադրման գործունեություն իրականացնում են մասնավոր ինստիտուտները, որոնք վարկանշում են կազմակերպությունները:
ՔԱՄԵԼՍ-ի գնահատականը երրորդ անձի սեփականությունը դառնալու փաստերի հայտնաբերման դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:
Առաջարկում ենք նաև այսուհետև չդիմել Կենտրոնական բանկ ՔԱՄԵԼՍ-ի գնահատականը երրորդ անձին տրամադրման թուլտվության խնդրանքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սույն շրջաբերական գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության բանկային մեթոդաբանության բաժնի պետ
Հասմիկ Խաչատրյանին