Վաճառքի համար մատչելի ակտիվների հաշվառման վերաբերյալ

Հաշվի առնելով ՀՀ տարածքում գործող մի շարք առևտրային բանկերի կողմից բարձրացված հարցադրումները, հայտնում ենք հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգի համաձայն վաճառքի համար մատչելի արժեթղթերի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստները առաջարկում ենք հաշվառել «2151 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումների արժեզրկման պահուստ» հաշվի անալիտիկ (վերլուծական) հաշվում՝ մինչև հաշվապահական հաշվառման հաշվային պլանում համապատասխան փոփոխությունների իրականացումը:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Կարեն
Ղահրամանյան