Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունների լրացման վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց
Առարկա՝ Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունների լրացման վերաբերյալ
Համաձայն կանոնակարգ 4/03-ի 74-րդ կետի՝ թիվ 8 հաշվետվական ձևում արտացոլվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձին սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները: Ուստի, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների մասով նշված հաշվետվական ձևում արտացոլվում են միայն հակադարձ ռեպո գործարքի արդյունքում սեփականության իրավունքով ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի մասին տեղեկությունները: Ընդ որում` այս դեպքում «Արժեթղթի կարգավիճակը» սյունակում լրացվում է «ազատ»:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արփի Ղազարյան