IFRS–ի թեմայով դասընթացների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ IFRS–ի թեմայով դասընթացների վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ ներկայումս ՀՀ ԱԺ-ում երկրորդ ընթերցման փուլում է գտնվում «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի` 2009 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում գործող բանկերը հաշվապահական հաշվառումը վարելու են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:
ՀՀ ֆինանսական համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումը սահուն կերպով իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը նախատեսում է բանկերի գլխավոր հաշվապահների համար կազմակերպել դասընթացներ՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և ՀՀ ազգային ստանդարտների միջև առկա տարբերությունների վերաբերյալ:
Նախնական հաշվարկների համաձայն, 20 ժամ տևողությամբ դասընթացների արժեքը կազմում է մոտ 1.000.000 դրամ: Ակնկալում ենք նաև Ձեր մասնակցությունը դասընթացների ֆինանսավորմանը՝ յուրաքանչյուր մասնակցի համար 25.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Խնդրում ենք հայտնել Ձեր դիրքորոշումը և ակնկալում ենք Ձեր համագործակցությունը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Արմեն Ֆահրադյանին