«Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ի վերաբերյալ
Հաշվի առնելով բարձրացված հարցադրումները՝ հայտնում ենք հետևյալը.
- Ապահովագրական գործակալների աշխատանքային պարտականությունների դիմաց ապահովագրական ընկերությունների կողմից ստանձնած պարտավորությունների գումարները (ապահովագրական գործակալների կողմից մասնագիտական անփութության հետևանքով հաճախորդներին պատճառված վնասի փոխհատուցման գումարները) պետք է արտացոլվեն ՀՀ ԿԲ խորհրդի 2007թ. հոկտեմբերի 2-ի թիվ 314Ն որոշմամբ հաստատված ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 8042 «Այլ պայմանական պարտավորություններ» հաշվում: Այս հաշվում արտացոլված գումարները պետք է դասակարգվեն և պահուստավորվեն համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի մարտի 25-ի 73 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ի: Պահուստավորված գումարները պետք է ցույց տրվեն ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թ. հոկտեմբերի 2-ի թիվ 314Ն որոշմամբ հաստատված ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 3652 «Այլ պահուստներ» հաշվում:
- Ապահովագրական ընկերությունների՝ ակտիվների հնարավոր կորուստների պահուստների հակադարձումից եկամուտները պետք է արտացոլվեն ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 366 Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 3/04-ի «Եկամուտների և ծախսերի վերաբերյալ» թիվ 5 հաշվետվության «Ակտիվների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստին հատկացումներ» 11-րդ տողում: Այսինքն՝ վերոգրյալ տողերում պետք է ցույց տրվեն ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված զուտ մասհանումները (հատկացումներ հանած վերադարձներ):
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գայանե Գասպարյան