Մատուցվող ծառայությունների հետ կապված տվյալներ տրամադրելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր առևտրային բանկերի տնօրեններին

Մատուցվող ծառայությունների հետ կապված տվյալներ տրամադրելու վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կատարվում են վերլուծական աշխատանքներ բանկերի կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների հասանելիության վարկանիշի կառուցման ուղղությամբ: Աշխատանքի նպատակն է ներդնել վարկանիշային համակարգ, որը կգնահատի բանկերի կողմից սպառողներին մատուցվող  ծառայությունների հասանելիությունը:

Այդ առումով միջազգային փորձի հիման վրա մշակվել են ցուցանիշներ, որոնց հաշվարկման համար անհրաժեշտ են տվյալներ բանկի կողմից մարզերում մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Մեթոդաբանական աշխատանքների վերջնականացման նպատակով անհրաժեշտ է, որ այդ մեթոդաբանությունը ենթարկվի փորձնական կիրառության: Ուստի, խնդրում ենք ձեզ աջակցել մեթոդաբանական աշխատանքներին՝ լրացնելով ձեր բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տվյալները ըստ կից ներկայացվող աղյուսակի:

Խնդրում ենք պահանջվող տեղեկատվությունը մեզ տրամադրել մինչև ս/թ նոյեմբերի 19-ը: 

Կից ներկայացվում են համապատասխան աղյուսակը և դրա լրացման ուղեցույցը:

Շնորհակալություն աջակցության համար:

Հարգանքներով՝

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Կատարող՝
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Սևակ
Միքայելյան