XML ֆորմատների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ XML ֆորմատների վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 26 օգոստոսի 2008թ. թիվ 261-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման կարգի» 2.7. կետի՝ բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի առաջին իսկ պահանջով մինչև պահանջը ստանալու հաջորդ աշխատանքային օրվա ժամը 1800-ը ներկայացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների ամբողջական բազան՝ պահանջը ստանալու նախորդ աշխատանքային օրվա վերջի դրությամբ: Նույն որոշման 2.9. կետով սահմանված է, որ տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում XML ֆորմատով: XML-ի սխեմաները բանկերին տրամադրվում են Կենտրոնական բանկի կողմից:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մարիամ Եղիազարյանին