Ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների գրանցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող
բոլոր բանկերին

Ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների գրանցման վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 12.05.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 1) 80-րդ կետի՝ բանկի ղեկավարի պաշտոններում առանց որակավորման վկայականի (ներառյալ կանոնակարգով նախատեսված բացառությունները) կամ որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք (ներառյալ կանոնակարգով նախատեսված բացառությունները), որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս:

Հարկ է նշել, որ բանկերի կողմից Կանոնակարգ 1-ով սահմանված հիշյալ պահանջները չեն պահպանվում, մասնավորապես վերը նշված եռամսյա ժամկետի ավարտին ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները գրանցված չեն լինում Կենտրոնական բանկում, որի հետևավքով վերջինների պաշտոնավարման ժամկետը գերազանցում է սահմանված երեք ամիսը:

Տեղեկացնում ենք, որ այսուհետ Կանոնակարգ 1-ի վերը նշված պահանջները չպահպանելու դեպքում բանկերի նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված խիստ պատասխանատվության միջոցներ:

Հարգանքով՝

Իրավաբանական վարչության պետի ժ/պ՝ Վազգեն  Մնացականյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության վերահսկող
Իրինա Աբովյանին