Կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 31 հաշվետվության վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Առարկան՝ Կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 31 հաշվետվության վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 26.02.2008թ. թիվ 50Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հուլիսի 1-ից, բանկերի կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի նոր «Հաշվետվություն տրամադրված քարտերի, դրանց տեսակների, քարտային գործառնությունների և սպասարկման միջոցների վերաբերյալ» Ձև թիվ 31 հաշվետվությունը:

Հաշվի առնելով բանկերի կողմից բարձրացված մի շարք հարցադրումներն ու խնդիրները, նշված հաշվետվության հետ կապված՝ պայմանավորված որոշակի ծրագրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, հայտնում ենք հետևյալը.

Հաշվետվության 4-րդ «Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերի սպասարկում» աղուսակում, թույլատրվում է տվյալներ ներկայացնել նաև «ԱրՔա» քարտերով վճարումների համակարգի անդամ չհանդիսացող ՀՀ բանկերի քարտերով հաշվետու բանկի սպասարկման կետերում կատարված գործառնությունները, եթե անհնար է դրանք տարանջատել արտասահմանյան բանկերի քարտերով կատարված գործառնություններից:

Միաժամանակ պահանջվում է ապահովել համապատասխան ծրագրային փոփոխությունների կատարումը 2009 թվականի հունվարի 1-ից կանոնակարգով սահմանված ձևով տվյալների ներկայացման համար: 

Հարգանքով`       

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Արմեն Ֆահրադյանին