ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացվող մասնաճյուղերի ղեկավարների վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

ՀՀ Կենտրոնական բանկ գրանցման ներկայացվող բանկերի նորաստեղծ կամ գործող մասնաճյուղերի ղեկավարները բավարար չափով պետք է տիրապետեն նոր բացվող մասնաճյուղերի պլանավորվող, իսկ գործող մասնաճյուղերի դեպքում նաև փաստացի ֆինանսական ցուցանիշներին, հստակ պատկերացնեն նպատակադրված արդյունքներին հասնելու ուղիները և իրականացվելիք միջոցառումները: Անհրաժեշտ է նորաստեղծ մասնաճյուղերի առաջարկվող ղեկավարներին ներգրավել մասնաճյուղերի տնտեսական ծրագրերի կազմման գործընթացում:

ՀՀ կենտրոնական բանկը մասնաճյուղերի ղեկավարների գրանցման գործընթացում խստորեն հետևելու է վերը նշված պայմանների իրականացմանը:

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Արթուր Գյուլազյանին