«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ներդրումային ծառայություններ մատուցող անձանց

Առարկան՝ «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի վերաբերյալ

Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի 140 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի վերաբերյալ բարձրացված հարցադրումները՝ հայտնում ենք, որ սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպվելու է սեմինար վերը նշված հարցադրումների պարզաբանման նպատակով:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արփի Ղազարյան