Կանոնակարգ 3-ի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Առարկան՝ Կանոնակարգ 3-ի վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պարզաբանումները «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կիրառման ընթացքում ի հայտ եկած անճշտությունների և հարցերի վերաբերյալ, մասնավորապես.

  1. Կանոնակարգ 3-ի աղյուսակ 14-ի 3-րդ տողում՝ որպես բարձր իրացվելի ակտիվ անհրաժեշտ է ընդգրկել նաև 1012 (կանխիկ դրամ ճանապարհին) և 1121 (թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ ճանապարհին) հաշիվները:
  2. Կանոնակարգ 3-ի աղյուսակ 30-ում՝ 3651 հաշիվը անհրաժեշտ է հաշվառել «Այլ պարտավորություններ իրավաբանական անձանց և հիմնարկների նկատմամբ» տողում՝ «Պարտավորություններ ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ» տողի փոխարեն:
  3. Կանոնակարգ 3-ի աղյուսակ 33-ի 5-րդ տողում անհրաժեշտ է ընդգրկել նաև 1391, 1392, 1393, 1394 հաշիվները:
  4. Կանոնակարգ 3-ի աղյուսակ 33-ի 10-րդ տողում անհրաժեշտ է ընդգրկել նաև 1031, 1033 հաշիվները:
  5. Կանոնակարգ 3-ի աղյուսակ 16-ի 1-ին տողից անհրաժեշտ է բացառել 3151 հաշիվը:
  6. Կանոնակարգ 3-ի թիվ 20 «Հաճախորդների, նրանց հաշիվների, կատարված փոխանցումների, մատուցած վճարային ծառայությունների և վճարային գործիքների վերաբերյալ» հաշվետվության «Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակի «Ուղղակի դեբետագրման հանձնարարականներով» տողը վերաբերվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 «Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգ»-ով սահմանված գործիքի կիրառման վերաբերյալ տվյալներին:
  7. Կանոնակարգ 3-ի թիվ 19 (օրական) հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:
  8. Կանոնակարգ 3-ի 21-րդ կետի 8-րդ պարբերությունից համարել բացառված ««2»- բորսայում իրականացված գործառնություններ» բառերը.

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական
համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Արմեն
Ֆահրադյանին