Կանոնակարգեր 4/01-ի և 4/05-ի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում 
գործող մասնագիտացված անձանց

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը: Նախագծերը տեղադրված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի «Նախագծեր» բաժնում:

Խնդրում ենք մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կից ներկայացվող նախագծերի վերաբերյալ:

Հարգանքներով՝

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան