Ապահովագրական ընկերությունների, Օտարերկրյա ապահովագրական ընկերությանների և ապահովագրական բրոքերների կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող տարածքի և տեխնիկական հագեցվածության հայտարարագրերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
ապահովագրական ընկերություններին
ապահովագրական բրոքերներին
Ապահովագրական ընկերությունների, Օտարերկրյա ապահովագրական ընկերությանների և ապահովագրական բրոքերների կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող տարածքի և տեխնիկական հագեցվածության հայտարարագրերի
վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի ապահովագրական ընկերությունները, ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերը, օտարերկրյա ապահովագրական ընկերության՝ ՀՀ տարածքում ստեղծվող մասնաճյուղերը, ապահովագրական բրոքերները գրանցվելու դեպքում ներկայացնում են տվյալ կազմակերպության իրավասու մարմնի կողմից վավերացված հայտարարագիր՝ տարածքը և տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատաuխանելու վերաբերյալ:
Սակայն, Կենտրոնական բանկի կողմից տեղերում ստուգումներ իրականացնելու արդյունքում մի շարք դեպքերում հայտնաբերվել են տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշների անհամապատասխանություններ: Հարկ է նշել, որ նշված հանգամանքը կարող է դիտվել որպես ֆինանսական կազմակերպության կողմից համապատասխան գրանցման ժամանակ Կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացում և այդ կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման բաժնի վերահսկող
Իրինա Աբովյանին