ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող տարածքի և տեխնիկական հագեցվածության հայտարարագրերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին
ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող տարածքի և տեխնիկական հագեցվածության հայտարարագրերի վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի ՀՀ տարածքում գործող բանկերի՝ ՀՀ տարածքում ստեղծվող մասնաճյուղերը կամ մասնաճյուղերի գործունեության վայրերի փոփոխությունները գրանցելու դեպքում ներկայացվում է բանկի գործադիր տնօրենի կողմից վավերացված հայտարարագիր՝ տարածքը և տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատաuխանելու վերաբերյալ:
Սակայն, Կենտրոնական բանկի կողմից տեղերում ստուգումներ իրականացնելու արդյունքում մի շարք դեպքերում հայտնաբերվել են տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշների անհամապատասխանություններ: Հարկ է նշել, որ նշված հանգամանքը կարող է դիտվել որպես ֆինանսական կազմակերպության կողմից համապատասխան գրանցման ժամանակ Կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացում և այդ կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման բաժնի վերահսկող
Իրինա Աբովյանին