Կատարողական թերթերով պարտապաններից դրամական միջոցների բռնագանձման պահանջներին վերաբերող ԴԱՀԿ ծառայության հարցումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին

Կատարողական թերթերով պարտապաններից դրամական միջոցների բռնագանձման պահանջներին վերաբերող ԴԱՀԿ ծառայության հարցումների վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Սույնով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ խնդրի վրա.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրային բոլոր բանկերի կողմից խախտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջները, այն է՝ բանկերը սահմանված 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված հատուկ կապուղու միջոցով 02.07.07թ-21.03.08թ. ընկած ժամանակահատվածում չեն պատասխանել ԴԱՀԿ ծառայության հարցումներին: Հարցումները կապված են կատարողական թերթերով պարտապաններից դրամական միջոցների բռնագանձման պահանջների հետ: Այն, որ նշված դեպքերը բազմաթիվ են և տեղի են ունեցել պարզվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին կատարված հարցումներին տրված պատասխաններից:

Հարկ է նշել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները չկատարելը հիմք է հարկադիր կատարողի կողմից բանկին տուգանելու բռնագանձվող գումարի 50%-չափով: 

Ելնելով վերոգրյալից, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը ապահովելու և դրա պահանջների չկատարման հետ կապված անբերանպաստ հետևանքներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք այսուհետ առավել մեծ ուշադրությույն դարձնել ԴԱՀԿ ծառայության հարցումներին օրենքով սահմանված ժամկետներում պատասխանելու գործընթացին, իսկ ծրագրային խնդիրներ ունենալու դեպքում, դրանց մասին անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: 

Հարգանքով՝ Արթուր Ջավադյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական վերահսկողության
իրավական սպասարկման բաժնի պետ Վազգեն Մնացականյանի
ն