«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր հաշվետու թողարկողներին

Ինչպես գիտեք, 25.04.2008թ. ուժի մեջ է մտել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 11.03.2008թ. թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ը:

Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը պարբերաբար իրականացնելու է հարցումներ (անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպելու է քննարկումներ) պարզելու համար, թե.

  • արդյո՞ք ազդագրի պահանջները համապատասխանում են ներդրողների պահանջներին, մասնավորապես, արդյո՞ք Կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված սահմանաչափերը արդարացված են և բխում են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ներկայիս մակարդակից.
  • արդյո՞ք ազդագրի (հաշվետվությունների) կազմման պրակտիկայում ի հայտ չեն գալիս դժվարություններ:

Հարցումների արդյունքները ամփոփելուց հետո նախատեսվում է կատարել  փոփոխություններ՝ Կանոնակարգի բարելավման ուղղությամբ:

Ելնելով նշվածից, խնդրում ենք ներկայացնել Ձեր առաջարկությունները և դիտողությունները վերը նշված 2 հարցերի առնչությամբ:

Կանխավ շնորհակալություն համագործակցության համար:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Կարեն Հակոբյան