Կանոնակարգ 3/02-ի 12-րդ կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի հաշվարկի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր
ապահովագրական ընկերություններին
Կանոնակարգ 3/02-ի 12-րդ կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի հաշվարկի վերաբերյալ
Հայտնում ենք Ձեզ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 3/02) 12-րդ կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի՝ հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվում է աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները և կանխավճարները և ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման համար կատարված կանխավճարը կամ այլ անձանց առհաշիվ տրված գումարը, որոնք գերազանցում են ընդհանուր կապիտալի 1 տոկոսը:
Քանի որ ընդհանուր կապիտալի նորմատիվային մեծության հաշվարկման համար չի կարող օգտագործվել հենց նույն՝ ընդհանուր կապիտալի նորմատիվային մեծության ցուցանիշը, ուստի հաշվարկը կատարելու համար հիմք ընդունել հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան