«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերագրանցման և վերալիցենզավորման մասին
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց
Առարկան՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերագրանցման և վերալիցենզավորման մասին
Տեղեկացնում ենք, որ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ է մտել 2008 թվականի փետրվարի 29-ին: Համաձայն Օրենքի 222-րդ հոդվածի 17-րդ մասի՝ ՀՀ տարածքում գործող արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձը պետք է վերագրանցվի և վերալիցենզավորվի 2008 թվականի փետրվարի 29-ից սկսած չորս ամսվա ընթացքում:
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է ներդրումային ընկերությանը կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումը դիմումը ներկայացնելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում: Այսինքն՝ ՀՀ տարածքում գործող արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, որոնք դիմելու են ՀՀ կենտրոնական բանկ որպես ներդրումային ընկերություն վերագրանցվելու և վերալիցենզավորվելու համար, պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ Օրենքի 222-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ:
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Իրավաբանական վարչություն Տիրայր Վարդազարյան